Դեսպան

Ն.Գ. Պարոն Վարդան ՏՈՂԱՆՅԱՆ

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 8-ին Երևանում

Կրթությունը

1984 - 1991թթ. – սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում

1986 -1988թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում

1997թ. ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և արժանացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի

2001թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և արժանացել քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի

Փորձաշրջան

1995թ. հոկտեմբեր - 1996թ. ապրիլ - Օսակայի համալսարան (Ճապոնիա)

2000թ. հունիս-օգոստոս - Հարվարդի համալսարան (ԱՄՆ)

 

Աշխատանքային գործունեությունը

1991-1992թթ. – Երևանի թիվ 33 դպրոցում պատմության ուսուցիչ

1992-1994թթ. - Ռուսաստանում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության գլխավոր մասնագետ

1994-1995թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1996-1997թթ. - ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության առաջին քարտուղար

1997-1998թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

1998-2000թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական

2001-2016թթ. - «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

ՀՀ Նախագահի 2017թ. մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին

Տասնյակ գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ է և երկու հրապարակման համահեղինակ:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի չորս երեխա

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր